Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գիտնականներ. Երջանկությունն արգելակում է ծերացումը

Գիտնականներ. Երջանկությունն արգելակում է ծերացումը

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ երջանիկ մարդիկ մշտապես դժգոհ հոռետեսներից զգալի  դանդաղ են ծերանում, ինչպես նաեւ՝ավելի առողջ են լինում։

Նրանք ուսումնասիրել են 60 տարեկանից բարձր մոտ 3000 կանանց եւ տղամարդկանց։

Ուսումնասիրությունը շարունակվել է 8 տարի։ Արդյունքում պարզվել է, որ կենսախինդ մարդկանց կենսական ցուցանիշները շատ ավելի դանդաղ են նվազել։ Եվ հակառակը, կյանքից հաճույք չստացող հոռետեսներն իրենց գործերը կարողացել են դասավորել միջինը 3 անգամ ավելի վատ: 

Այդ պատճառով վերջում նրանք չեն կարողացել նույնիսկ իրենց կարիքները հոգալ եւ դիմել են սոցիալական ծառայությունների օգնությունը:  Ըստ հետազոտողների`  հենց դրա հետ է կապված այն, որ լավատեսորեն տրամադրված մարդիկ աչքի են ընկել ավելի բարձր հասարակական եւ սոցիալական կարգավիճակով: Բացի դրանից` նրանք երջանիկ են ամուսնությունում:

Ավելի վաղ փորձերը նույնպես հաստատել էին, որ ծերունիների զգացմունքային տրամադրվածությունը շատ կարեւոր է նրանց կյանքը երկարացնելու համար: Նրանք ապացուցել էին, որ մշտապես ծերությունից եւ հիվանդություններից բողոքող տարեց մարդիկ կոցնում են կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Դա բացասական հետք է  թողնում նաեւ նրանց  առողջության վրա եւ կրճատում երկարակեցությունը, հայտնում է MegaMedPortal.ru-ն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. asokur.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ